ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել գերփոքր և փոքր ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:
Կազմակերպության տեսլականն է լինել դինամիկ և պատասխանատու ֆինանսական ընկերություն, որը բազմաթիվ վարկատեսակներ է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) իր թիրախային շուկայում:
Կազմակերպության հիմնական նպատակներն են` աջակցել գերփոքր և փոքր ձեռնարկատիրություններին` տրամադրելով մատչելի ֆինանսական ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, վարկերի ծավալների շարունակական ավելացումը, նոր վարկատեսակների ներդնումը, աշխարհագրական ցանցի ընդլայնումը:

Խորհուրդ
Խորհրդի նախագահ Ռոլանդ Ֆերնանդես
Խորհրդի անդամ Ստեվեն-Քրայգ Մովսեսյան
Խորհրդի անդամ Հայկ Պապյան
Խորհրդի անդամ Մագի Նարգիզյան
Խորհրդի անդամ Գայանե Մովսիսյան
Խորհրդի անդամ Ջեյմս Կոքս
Գործադիր վարչություն
Գործադիր տնօրեն Մարիամ Եսայան
Ֆինանսական տնօրեն/ Արմինե Աղաջանյան
Գլխավոր հաշվապահ
Բաժնետեր
UMCOR- ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը ներառում են ավելի քան 80 երկրներ: 1994 թվականից ի վեր UMCOR- ը աշխատում է Հայաստանում եւ իր առաքելությունն ուղղված է աղքատության կրճատմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը: 1997 թ.-ին UMCOR-ը հիմնադրեց ԱՐԵԳԱԿ միկրո վարկավորման ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել տնտեսապես ակտիվ, ցածր եկամուտ ունեցող բնակչությանը:
-
Բաժնետիրոջ կորպորատիվ անվանումը
<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամ
-
Գրանցման մանրամասները, գտնվելու վայրը (փոստային հասցեն)
Գրանցված և գործում է համաձայն ՀՀ օրենսդրության: Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 14
-
Բաժնետոմսերի քանակը Տեսակները եւ դասերը
17225 սովորական անվանական
-
Բաժնետիրական կապիտալ
100%
Մեր ներկայությունը
-
27Մասնաճյուղեր
-
9Ներկայացուցչություններ
-
900Համայնքներ

Զարգացման փուլերը
-
2020Գրանցվել են Վեդիի, Դիիջանի, Սպիտակի և Աշոցքի ներկայացուցչությունները
-
2019Գրանցվել է Մարալիկի ներկայացուցչությունը
-
2018ԱՐԵԳԱԿ-ի 20 ամյակըԱՐԵԳԱԿ-ը տոնել է իր գործունեության 20 ամյակը, որի շրջանակներում իրականացրել է տարատեսակ միջոցառումներ ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդների համար: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերպության Եղվարդի ներկայացուցչությունը
-
2013ԱՐԵԳԱԿ-ի 15 ամյակըԱՐԵԳԱԿ-ը նշել է իր գործունեության 15 ամյակը: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերության Ալավերդու մասնաճյուղը
-
2010Մասնաճյուղերի ցանցի ընդլայնումԱՐԵԳԱԿ-ի մասնաճյուղերի ցանցը ընդլայնվել է՝ ներգրավելով սամանամերձ Բերդ և Ճամբարակ, ինչպես նաև Արթիկ քաղաքները
-
2007Մասնաճյուղերի ցանցՄասնաճյուղեր են հիմնադրվել ՀՀ Թալին, Ապարան, Ստեփանավան, Վանաձոր, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Կապան, Սիսիան, Գորիս, Արարատ, Աբովյան, Արմավիր, Իջևան, ինչպես նաև ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում
-
2006ԳրանցումԿենտրոնական բանկի կողմից գրանցվել է որպես "ԱՐԵԳԱԿ” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ: Գրանցվել են Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Գյումրու, Էջմիածնի մասնաճյուղերը
-
1998Առաջին մասնաճյուղը Երևանում
-
1997ՀիմնադրումՀիմնադրվել է որպես Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեի (ՄՄՕԿ) միկրովարկային ծրագիր: Վայոց Ձորի մարզում բացվել է առաջին գրասենյակը