Սկիզբ > Մեր մասին

Մեր մասին

1997թ.-ին Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեն (UMCOR) հիմնադրեց ԱՐԵԳԱԿ միկրովարկային ծրագիրը, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ովքեր հնարավորություն չունեին օգտվելու ֆորմալ ֆինանսական աղբյուրներից` հատկապես հեռավոր շրջաններում:

Այսպիսով "ԱՐԵԳԱԿ" միկրովարկային ծրագիրը շատ արագ դառնում է Հայաստանի ամենամեծ միկրոֆինանսական կազմակերպությունը:

2006թ.-ի մարտին ԱՐԵԳԱԿ-ը գրանցվում և լիցենզավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, որպես "ԱՐԵԳԱԿ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրեկան ընկերություն, որի միակ բաժնետերը UMCOR-ն է:

Ներկայումս ԱՐԵԳԱԿ-ը շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելության սոցիալական նպատակներին տրամադրում է բազմաթիվ ֆինանսական ծառայություններ:

ԱՐԵԳԱԿ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին>> կարող են դիմել ԱՐԵԳԱԿ-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ և ծրագիրը լինելու է շարունակական տարեկան երկու անգամ, երկու ուսումնական կիսամյակների համար:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճեն, ուսանողի ստուգման գրքույկի պատճեն /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի պատճեն, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն, եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից.

Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը: