Սկիզբ > Վարկեր > Միկրո-Էքսպրես վարկեր

Միկրո-Էքսպրես վարկեր

Միկրո-Էքսպրես վարկերի պայմանները

Ինչպես դիմել

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք բեռնել այստեղից`ցանկ: Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է և վարկը տրամադրվում է պահանջվող փաստաթղթերի ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի տրամադրման գործոններն են` ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների, շահույթի մարժայի, մարման օրերի քանակի, պարտքի սպասարկման, կապիտալի համարժեքության և այլ ցուցանիշների բավարար մակարդակը:

Վարկային հայտի մերժման հիմք կարող է հանդիսանալ`
ա) Հաճախորդի կողմից ներկայացրած գործարարության նկարագրի ոչ իրատեսական լինելը,
բ) ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
գ) պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
դ) վարկային ռեգիստրի բացասական տեղեկատվությունը,
ե) այլ հիմնավոր պատճառներ:

Վարկի մարման հաշվարկի օրինակ կարող եք գտնել այստեղ  Միկրո-Էքսպրես

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել "ԱՐԵԳԱԿ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ կամ ներկայացուցչություն: