Խմբային երաշխավորություններով ապահովված Էքսպրես վարկեր
Վարկի պայմանները
| Տրամադրվում է | Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում |
|---|---|
| Վարկի նպատակային շուկան և գումարը |
Մինչև 3 000 000 ՀՀ դրամ |
| Վարկի ժամկետը | Առավելագույնը 36 ամիս |
| Վարկի տոկոսադրույքը | Տարեկան 22%, որը հաշվարկվում է վարկի գումարի փաստացի մնացորդի նկատմամբ |
| Վարկի տրամադրման վճարները | Վարկի տրամադրման պահին միանվագ վճար` հաշվարկված տրամադրված վարկի գումարի նկատմամբ 2,5 % (ներառյալ ԱԱՀ): Ընթացիկ սապասարկամնա վճար չկա: |
| Վարկի գումարի մարումը | ա) յուրաքանչյուր ամիս հավասարաչափ բ) դադարի շրջանով (6 ամիս) գ) եռամսյակային` հավասարաչափ |
| Տոկոսագումարների վճարումը | Յուրաքանչյուր ամիս |
| Տուժանքը | 0,6% հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ՝ յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար. տույժերի հաշվարկը սկսվում է ուշացման օրվանից և դադարում է 90-րդ օրացուցային օրը ներառյալ՝ մասնակի մարումներից անկախ: 0.05% միանվագ գանձվող գումար, որը հաշվարկվում է տրամադրված վարկի գումարի նկատմամբ` վաղաժամկետ մարված յուրքանչյուր ամսվա համար, բացառությամբ վաղաժամկետ մարման օրը ներառող ամսից: |
| Վարկի ապահովվածությունը | խմբային երաշխավորություն և աշխատավարձով ապահովված մեկ երաշխավոր, որը չպետք է լինի ԱՐԵԳԱԿ-ի խմբային երաշխավորությամբ ապահովված վարկերի Խմբի անդամ և/կամ ԱՐԵԳԱԿ-ի այլ վարկերից օգտվող վարկառու |
*Խմբային երաշխավորություններով ապահովված Էքսպրես վարկի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացված է այստեղ՝ օրինակ
**Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարվելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում.
Ինչպես դիմել
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք բեռնել այստեղից`ցանկ: Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է և վարկը տրամադրվում է պահանջվող փաստաթղթերի ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի մեջ չի մտնում հաճախորդի վերաբերյալ ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրից և/կամ այլ մասնագիտացված կազմակերպությանը կատարած հարցմանը պատասխան ստանալու ժամկետը: Վարկի տրամադրման գործոններն են` ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների, շահույթի մարժայի, մարման օրերի քանակի, պարտքի սպասարկման, կապիտալի համարժեքության և այլ ցուցանիշների բավարար մակարդակը: Վարկի տրամադրումը մեժող գործոններն են`նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև գործարարության նկարագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից, այլ պատճառներ:
Այլ մանրամասների համար կարող եք այցելել ԱՐԵԳԱԿի Ձեր մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:
