Միկրո վարկեր
Հավատարիմ մնալով իր առաքելությանը` ԱՐԵԳԱԿ-ը շարունակում է աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` հատկապես գյուղական համայնքներում:
ԱՐԵԳԱԿ-ի մշակած միկրո վարկերը կոչված են ծառայել գյուղատնտեսության զարգացմանը, ընտանեկան բիզնեսներին, ինչպես նաև գործարար կանանց:
Ով կարող է դիմել
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում միկրո վարկ ստանալու համար կարող է դիմել 18 - 65 տարեկան տնտեսապես ակտիվ ցանկացած անհատ:
Վարկի պայմանները
| Տրամադրվում է | ՀՀ բոլոր մարզերում (բացառությամբ Երևան) և Լեռնային Ղարաբաղում |
| Նվազագույն գումար | 60 000 - 315 000 ՀՀ դրամ |
| Առավելագուն գումար | 1,080,000 ՀՀ դրամ |
| Դադարի շրջան | մինչև 9 ամիս |
| Առավելագույն ժամկետ | 18 ամիս |
| Հիմնական գումարի մարումներ | ամսական / եռամսյակային |
| Տոկոսի մարումներ | Ամսական |
| Տոկոսադրույք և արժույթ | 1.1667% ամսական /մայր գումարի նկատմամբ/ ՀՀ դրամ |
| Վարկի տոկոսադրույքը դադարի շրջանում | 2.1667% ամսական |
| Ծառայության վճար | ա) տրամադրված վարկի 2,0 %` միանվագ վճար վարկը ստանալու պահին բ) տրամադրված վարկի գումարի 0,7222% ամսական` վարկի ընթացիկ սպասարկման համար |
| Ժամկետանց վարկի դիմաց հաշվարկվում է տույժ | վճարման ենթակա, բայց չվճարված գումարի (ներառյալ վարկի գումարը, տոկասագումարը, սպասարկման վճարը) նկատմամբ հաշվարկված օրական տույժ`1.5%: Տույժը հաշվարկվում է ուշացման օրվանից սկսած 45 օրացուցային օրերի համար: |
| Վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է | հաշվարկվում է տրամադրված վարկի գումարի նկատմամբ` • 0.375%` վաղաժամկետ մարման ամսվանից մինչև վարկային պայմանագրով Վարկի վերջնական մարման ամսաթիվը ընկած ժամկետի յուրաքանչյուր ամսվա համար` բացառությամբ վարկի վաղաժամկետ մարման օրը ներառող ամսից: • Վարկի վաղաժամկետ մարման օրը ներառող ամսվա համար բաց թողնված օգուտի փոխհատուցման չափը կազմում է տվյալ ամսվա համար մարման ժամանակացույցով նախատեսված տոկոսագումարի և մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվարկված տոկոսագումարի տարբերությանը |
| Վարկի տրամադրումը | Կանխիկ |
| Վարկի ապահովվածություն | խմբային երաշխիք |
Ինչպես դիմել
- Կազմել 3 հոգուց բաղկացած խումբ
- Լրացնել ԱՐԵԳԱԿ-ի միկրո վարկի դիմումի ձևը
- Ներկայացնել խմբի բոլոր անդամների անձնագրերն ու սոցիալական ապահովագրության քարտերը
- Ներկայացնել ԱՐԵԳԱԿ-ի վարկային գործակալին Ձեր գործարարությունը
Այլ մանրամասների համար կարող եք այցելել ԱՐԵԳԱԿ-ի Ձեր մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:
