Էքսպրես վարկեր
ԱՐԵԳԱԿ-ը մեծապես կարևորում և իր վարած քաղաքականությամբ նպաստում է Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
ԱՐԵԳԱԿ-ի էքսպրես վարկերը կոչված են ծառայել մեր գործարարների հարմարավետությանը:
Վարկի պայմանները
| Տրամադրվում է | ՀՀ (բացառությամբ Երևան քաղաքի) և ԼՂՀ |
|---|---|
| Վարկի նպատակային շուկաները և օգտվողները | Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք |
| Վարկի գումարը | Առավելագույնը 1,5 մլն ՀՀ դրամ կամ 5000 ԱՄՆ դոլար Նշում. Վարկի գումարի առնվազն 80 %-ըպետք է ապահովված լինի գրավով |
| Վարկի մարման ժամկետը | • Առավելագույնը 18 ամիս • Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է վարկի մնացորդ գումարի 1%-ի չափով տույժ |
| Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի* վճարումները | • Վարկը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով • Գործարարության տեսակից կախված հնարավոր է առավելագույնը 3 ամիս դադարի շրջան • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս` ՀՀ դրամով |
| Վարկի արժույթը և տոկոսադրույքը | • ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար • Տարեկան 24 % վարկի գումարի մնացորդի նկատմամբ |
| Սպասարկման վճարը | Տրամադրված գումարի 2.5 % (ներառյալ ԱԱՀ )` ՀՀ դրամով |
| Վարկի ապահովվածությունը | Ցանկացած արժեք ունեցող գույք (բացառությամբ անասունների) և 1-2 երաշխավորող |
| Գրավի ապահովագրությունը | Որոշ դեպքերում` կախված գրավի տեսակից |
| Այլ պայմանները | • Գրավադրվող գույքը մինչև գրավադրումը պարտադիր գնահատվում է ՙՙԱՐԵԳԱԿ՚ ՈՒՎԿ՚ ՓԲԸ-ի աշխատակցի կողմից կամ անկախ գնահատողի կողմից • Գնահատման և գրավադրման ծախսերը կատարում է գրավատուն (առկայության դեպքում) |
| Վարկի տրամադրումը և արժույթը | Կանխիկ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար |
| Վարկի մարման ժամանակացույցի վերանայում | Վաղաժամկետ կատարված մարումների դեպքում Ժամանակացույցի վերանայման համար վճարվում է 5000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ ) |
| Տուժանքը * | Հաշվարկվում է յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար` վճարման ենթակա, սակայն չվճարված • վարկի գումարի նկատմամբ 0.57%-ի չափով, • տոկոսագումարի նկատմամբ 0.5%-ի չափով: Տույժերի հաշվարկը սկսվում է ուշացման օրվանից և դադարում է 60-րդ օրացուցային օրը: |
* ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի գծով նույնպես սպասարկման վճարի, տոկոսագումարների և տույժի (տուժանքի) վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրվա ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը:
Ինչպես դիմել
- Լրացնել ԱՐԵԳԱԿ-ի էքսպրես վարկի դիմումի ձևը
- Տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
- Ներկայացնել ԱՐԵԳԱԿ-ի վարկային գործակալին Ձեր ձեռնարկատիրական գործունեությունն, իրականացվող և ապագա ծրագրերը
Այլ մանրամասների համար կարող եք այցելել ԱՐԵԳԱԿ-ի Ձեր մոտակա մասնաճյուղ կամ ներկայացուցչություն:
