Բաժնետեր
“ԱՐԵԳԱԿ” ՈւՎԿ ՓԲԸ հիմնադիրն ու միակ բաժնետերն է «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» հասարակական կազմակերպությունը (UMCOR , NY, USA):
“ԱՐԵԳԱԿ” ՈւՎԿ ՓԲԸ-ի հայտարարաված բաժնետոմսերի քանակը կազմում է 17225 ` յուրաքանչյուրը 200.000 դրամ անվական արժեքով, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 3.445.000.000 ՀՀ դրամ:
# | Բաժնետիրոջ լրիվ ֆիրմային անվանումը | Պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն) | Բաժնետոմսերի քանակը` ըստ տեսակների և դասերի | Կանոնադրական կապիտալում % |
1. | Յունայթեդ Մեթոդիստ Քըմիթի օն Րիլիֆ օֆ դը Ջեներալ Բորդ օֆ Գլոբալ Մինիսթերս օֆ դը Յունայթեդ Մեթոդիստ Չըրչ (UMCOR), ոչ կառավարական բաժին, Նյու Յորքի շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կորպորացիա | Գրանցված և գործում է համաձայն ԱՄՆ Նյու Յորք նահանգի օրենսդրության, Հասցե`: 15-րդ հարկ, 475 Ռիվերսայդ Դրայվ, Նյու Յորք, ԱՄՆ | 17225 սովորական անվանական | 100% |
UMCOR կազմակերպությունն-ը իրականացնում է հումանիտար օգնության ծրագրեր ավելի քան 80 երկրներում հումանիտար օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպություն է: Հայաստանում այնUMCOR-ը գործունեություն է ծավալել 1994թ.-ից` աղքատության կրճատմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու առաքելությամբ:
1997թ.-ին UMCOR-ը հիմնադրում է ԱՐԵԳԱԿ միկրովարկային ծրագիրը, որը կոչված էր աջակցել տնտեսապես ակտիվ, սակայն ցածր եկամուտ ունեցող բնակչությանը, իսկ 2006թ.-ին ԱՐԵԳԱԿ միկրովարկային ծրագիրը գրանցվում է որպես “ԱՐԵԳԱԿ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<ԱՐԵԳԱԿ>> ՈՒՎԿ ՓԲԸ չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և Կազմակերպությունն ունի մեկ բաժնետեր, ուստի Կազմակերպությունն անհրաժեշտ չի համարում հրապարակել ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի 2009թ.-ի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված 8/03 կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը: