Սկիզբ > Մեր մասին > Սոցիալական ներգործություն

Սոցիալական ներգործություն

Եվրոպական հանձնաժողովը սահմանել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն որպես "կազմակերպության ցանկությունը մասնակցելու համայնքի պայմանների բարելավմանը և շրջակա միջավայրի պահպանմանը": 

ԱՐԵԳԱԿ-ը իր գործունեության սկզբից լինելով սոցիալապես ճկուն կազմակերպություն, որդեգրել է  սոցիալական պատասխանատվության սկզբունքների իր զարգացման ռազմավարությունում:Մենք գիտակցում ենք, որ հաջողության գրավականը երկու զուգահեռների` տնտեսության և հասարակության զարգացումն է և այս երկուսը միասին նպաստում են համայնքի կայուն զարգացմանը:

ԱՐԵԳԱԿ-ը «Միկրոֆինանսական կենտրոնի» (ՄՖԿ) կողմից կազմակերպված «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում սոցիալական ներգործության կառավարում» տարածաշրջանային նախաձեռնության մասնակիցներից է: