Աշխատավարձով ապահովված սպառողական վարկեր

  • Մինչև 48 ամիս
  • Մինչև 2000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1 2000000
ամիս
1 ամիս 48 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    22 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

  Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ և ԱՀ

 

2. Վարկի թիրախային շուկան

Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն /տեղեկանք, պայմանագիր, աշխատանքային հրամանի քաղվածք, բանկային հաշվի վերջին  6 ամսվա քաղվածք կամ շարժ, <<Նորք>> ՓԲԸ -ի զեկույց  և այլն/ ներկայացնող ՀՀ/ԱՀ-ում հաշվառված ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր տվյալ աշխատավայրում ունեն առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ

3. Վարկի գումարը

  • Առավելագույնը  զուտ ամսական աշխատավարձի տասնապատիկը, բայց ոչ ավելի քան 2 000 000 ՀՀԴ

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

ՀՀ դրամ

կանխիկ և անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը

Առավելագույնը 48 ամիս1

6. Վարկի տոկոսադրույքը

  • Անվանական տոկոսադրույք` 22% տարեկան 
  • Փաստացի տոկոսադրույք` մինչև 29.8% տարեկան

 

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ, բացառությամբ ժամկետանց վարկի գումարի առկայության դեպքերի, երբ հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի ամսական մնացորդի նկատմամբ:

7. Վարկի տրամադրման վճարը

4.5 %, անկանխիկ տրամադրման դեպքում 

5.0% կանխիկ տրամադրման դեպքում 

հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում է միանվագ` վարկի տրամադրման պահին

8. Վարկի ընթացիկ սպասարկման վճարը

Չկա

 

9. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները2

  • Անուիտետային տարբերակ՝  Վարկի հիմնական գումարն ու տոկոսագումարը մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ բացառությամբ դադարի շրջանի ամիսների
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս

Վարկի հիմնական գումարի մարման համար  հնարավոր է դադարի շրջան հունվար ամսվա համար

10. Վարկի ապահովվածությունը

  • Վարկի տրամադրման պահին`
    • մեկ երաշխավոր` մինչև 500 000 ՀՀԴ վարկի դեպքում
    • երկու երաշխավոր` 500 000 ՀՀԴ գերազանցող վարկի դեպքում
  • Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների դադարման դեպքում նաև
    • շարժական կամ անշարժ գույք և/կամ
    • Կազմակեպության կողմից ընդունելի երաշխավորություն

11. Տուժանքը

  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13% հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, սպասարկման վճար` առկայության դեպքում) նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային  օրվա համար:  Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման ուշացման օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%

*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

 

*Վարկառուն կարող է ունենալ Աշխատավարձով ապահովված միայն մեկ վարկ և զուգահեռ չի կարող օգտվել Միկրո Սպառողական վարկից 

"1. Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավելի"

"2. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մար ման օր է համարվում ոչ աշխատանքային օրվա ն հաջորդ ող աշխատանքային օրը և վճարվում է փաստացի մարման օրվա նկատմամբ հաշվարկված տոկոսա գումարը"

 

Զգուշացում

• ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

• ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՏԵՂ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • գյուղատնտեսական բիզնեսի հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում)
  • գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում)
  • բիզնեսում ընդգրկված  գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք /վկայագիր (առկայության դեպքում)
  • անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր

 

ԱՁի և իրավաբանական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • պետական ռեգիստրի գրանցման վկա­յական
  • հարկ վճարողի հաշվառման համար  (ՀՎՀՀ)
  • լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիա
  • հիմնական և շրջանառու միջոցների ցուցակներ (ըստ անհրաժեշտության)
  • գործունեության հետ առնչվող գործող պայմանագրեր և համաձայնագրեր (իրացման, մատակարարման, վարձակալության և այլն` առկայության դեպքում)
  • հաշիվ ապրանքագրեր, ակտեր, վճարային հանձնարարագրեր կամ

պահանջագրեր և այլն (առկայության դեպքում)

  • տեղեկանք հարկային պետական ծառայությունից պարտքերի առկայության մասին (ըստ անհրաժեշտության)
  • ֆինանսական հաշվետվություններ (ըստ անհրաժեշտության)
  • բանկային  հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների շրջանառության վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • արտոնագրային վճար (ԱՎ) վճարողի վկայագիր (առկայության դեպքում)

Իրավաբանական անձի համար` նաև

  • կանոնադրություն՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով,
  • տեղեկանք Պետական ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ,

գմասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում վարկ ստանալու վերաբերյալ,

  • դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ հայտարարություն (որտեղ պետք է նշվի պարտավորությունների չափերը և վերադարձման ժամկետները),
  • հայտարարություն այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում (10% - ից ավելի) մասնակցություն ունենալու վերաբերյալ

Բաժնետիրական Ընկերության դեպքում նաև բաժնետերերի բաժնեմասի վերաբերյալ տեղեկանք

Ÿ  Բաց Բաժնետիրական Ընկերության համար` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված,

Ÿ  Փակ Բաժնետիրական Ընկերության համար` բաժնետերերի ռեեստր վարողի կողմից տրված:

 

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վերջին 6 ամիսների ընթացքում Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայությունն կամ պարբերաբար եկամտի առկայությունը հավաստող բանկի քաղվածք վերջին 3 ամիսների համար), սեփականության վկայական/ներ 
  • իրավաբանական անձինք
  • 18 տարեկանից բարձր անհատ ձեռնարկատերեր
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 -տարեկանից բարձր ֆիզիկական անձինք:

 Վարկային հայտի մերժման հիմքեր  են  հանդիսանում` 
1.    ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
2.    պահանջվող փաստաթղթերի չներկայացումը
3.    ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպության
տեղեկատվությունը բացասական տեղեկատվությունը
4.    Վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
5.    այլ հիմնավոր պատճառներ