15.05.2020

ԱՐԵԳԱԿը վարկային արձակուրդ է սահմանել նաև մայիս ամսվա համար

Հարգելի Հաճախորդներ,  Արեգակ ՈւՎԿ-ն տեղեկացնում է, որ

· Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց ​​պարտավորություններ չունեցող վարկերի ուղղությամբ

  • սահմանել է 3 ամիս վարկային արձակուրդ 2020թ-ի մայիս, հունիս, հուլիս ամիսների մարումների համար
  • զիջել է մարումների տեղափոխման օրվա դրությամբ առկա տույժերը:

· Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց ​պարտավորություններ ունեցող վարկերի ուղղությամբ կարող է կիրառվել վարկային արձակուրդ, եթե վերանայման օրվա դրությամբ, բայց ոչ ուշ քան ս. թ. մայիսի 27-ը մարվեն ժամկետանց պարտավորությունները:

· 2020թ-ի մարտի 16-ից  հետո տրամադրված վարկերի ուղղությամբ վարկային արձակուրդ չի կարող սահմանվել:​

 

 

 

Back