17.03.2020

Attention

 Հարգելի հաճախորդներ,

 

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը հայտնում է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակում կազմակերպությունը ևս պատրաստ է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Այս պահին ՀՀ տնտեսության ամենախոցելի խմբերը՝ հյուրանոցային, տուրիստական, հանրային սննդի ոլորտի, զվարճանքի ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց եկամուտները նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով՝ դժվարացնելով վարկային պարտավորությունների կատարումը համաձայն պայմանագրի,

 

1. կարող են դիմել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու նպատակով (մայր գումարի և տոկոսների վճարման հետաձգում, գրաֆիկների վերանայում): 
 

2. այս ժամանակահատվածում վարկային պարտավորությունների հետաձգումը իրենից չի ենթադրում վարկային պարտավորությունների զիջում: Վարկերի տոկոսագումարները և մայր գումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկային գրաֆիկի մնացած ամիսների վրա համապատասխանաբար՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի:

 

3. միաժամանակ հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, ովքեր ունեն հնարավորություն ժամանակին կատարել իրենց վճարումները, դրանք չհետաձգել, կատարել վճարումները ժամանակին, խուսափելու համար հետագայում ամսական կտրվածքով վարկային բեռի ավելացումից,

 

4. հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և բանկային օնլայն ծառայություննեից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:

 

Հորդորում ենք պահպանել հանգստություն, չստեղծել խուճապային իրավիճակներ: Խնդիրներ ունենալու դեպքում հավելյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել զանգահարելով «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 060 477 577 հեռախոսահամարին։

 

 

Back