26.03.2019

Higher education made easier

<<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր>>

UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին>> կարող են դիմել ԱՐԵԳԱԿ-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ և ծրագիրը լինելու է շարունակական տարեկան երկու անգամ, երկու ուսումնական կիսամյակների համար:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճեն, ուսանողի ստուգման գրքույկի պատճեն /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի պատճեն, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն, եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից.

Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը:

 

 

Back