ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի ընդհանուր նկարագիր

 

 

<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամը շարունակում է <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը>>, որին կարող են մասնակցել ԱՐԵԳԱԿ Ունիվերսալ վարկային կազմակերպության լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

Ծրագրի տասնյոթերորդ փուլում նախատեսվում է ուսման վճարների մասնակի փոխհատուցում 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:   

  • Ծրագիրը գործելու է մրցույթային կարգով:
  • Փոխհատուցվող կիսամյակային վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
  • Յուրաքանչյուր կիսամյակի համար հայտարարվելու է նոր մրցույթ:
  • Մեկ ընտանիքից ուսման վճարի փոխհատուցում կարող է ստանալ միայն մեկ ուսանող:

Դիմել կարող են

 

Ծրագրին կարող են դիմել ընտանիքում ուսանող ունեցող ԱՐԵԳԱԿ-ի վարկառուները: Սույն ծրագրի շրջանակներում <<Ընտանիք>> են համարվում նույն ծխում բնակվող պապը, տատը, հայրը, մայրը, երեխաները կամ այլ ազգական:

Վարկառուի/ուսանողի ծրագրին մասնակցելու չափանիշները հետևյալն են.

  • դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ ունեն գործող վարկ ԱՐԵԳԱԿ-ում,
  • սովորում են ՀՀ/ԱՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, 
  • դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ չեն գտնվում բանակում կամ տարեկետման մեջ,
  • ունեն նվազագույնը մեկ կիսամյակի գնահատականներ:

Ինչպես դիմել և լրացնել դիմումը

 

  • անհրաժեշտ է ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ ինտերնետային կայքում՝ https://www.aregak.am/application լրացնել ՀԱՅՏԸ և հետո ներբեռնել դիմումի ձևը,
  • դիմումը ամբողջովին լրացնել և ստորագրել  /լրացված ձևը կարող եք նույնպես տեսնել հետևյալ հղումով` Դիմումի օրինակ/,
  • պատշաճ լրացված և ստորագրված դիմումի օրինակը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մինչև նշված վերջնաժամկետը պետք է սկանավորել /սկանավորման հնարավորության բացակայության դեպքում նկարել հեռախոսով՝ ապահովելով  բարձր որակ/, կցել հայտին և սեղմել ԴԻՄԵԼ կոճակը կամ Ձեր անձնական էլեկտրոնային հասցեից՝ դիմումը բոլոր փաստաթղթերով հանդերձ ուղարկել usum@umcor.am էլեկտրոնային հասցեին Subject/Тема հատվածում նշելով վարկառուի կամ ուսանողի անունը և ազգանունը:
  • Դիմումը և փաստաթղթերը համարվում են ընդունված, երբ usum@umcor.am

հասցեից ստանում եք հաստատման պատասխան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Ուսանողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
  • Ուսանողի առաջադիմության Միջին Որակական Գնահատականը /ՄՈԳ/ հաստատված համապատասխան ԲՈՒՀ-ի կողմից:
  • Տեղեկանք գյուղապետարանից /ԲՇԳ-ից ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ. անուն, ազգանուն, ազգակցական կապն ուսանողի հետ, ծննդյան տարեթիվ/:
  • ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
  • Եթե ընտանիքում կա հաշմանդամ/ներ/, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն՝ հաշմանդամության վավեր ժամկետով:
  • Եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր:
  • Եթե ընտանիքում ծրագրին դիմող ուսանողից բացի կան վճարովի ուսումնական հաստատությունում սովորող այլ ուսանողներ, ապա համապատասխան տեղեկանք՝ հաստատող, որ այդ ուսանողները սովորում են վճարովի հիմունքներով: 

Ծրագրային ժամանակացույց

 

#

Գործողությունները

Ժամկետները

1.

Դիմումների ընդունում

2020թ.-ի հուլիսի 6-ից  2020թ.-ի օգոստոսի 16-ը

2.

ԱՐԵԳԱԿ-ի գրասենյակներում/ինտերնետային կայքում ընտրված ուսանողների ցուցակի տեղադրում

 2020թ.-ի սեպտեմբերի 25-ից հետո

3.

Ուսման վճարների փոխհատուցում

2020թ.-ի հոկտեմբերի 5-ից հետո

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

  • Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:  
  • Միայն լիարժեք լրացված դիմումի ձևերը անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ կդիտարկվեն ծրագրի մրցույթին մասնակցելու համար:  

 

Ուսման վճարի փոխանցման գործընթաց

Ուսման վճարները փոխանցվելու են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին:  

 

Հարցերի դեպքում դիմել

ԱՄՔՈՐ-ի աշխատակիցներին՝ /091/ 215825; /099/ 161878 հեռախոսահամարներով: