ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԱՐԵԳԱԿ-ը նպաստում է փոքր և միջին ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել գերփոքր և փոքր ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:

Կազմակերպության տեսլականն է լինել դինամիկ և պատասխանատու ֆինանսական ընկերություն, որը բազմաթիվ վարկատեսակներ է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) իր թիրախային շուկայում:

Կազմակերպության հիմնական նպատակներն են` աջակցել գերփոքր և փոքր ձեռնարկատիրություններին` տրամադրելով մատչելի ֆինանսական ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, վարկերի ծավալների շարունակական ավելացումը, նոր վարկատեսակների ներդնումը, աշխարհագրական ցանցի ընդլայնումը:

 

ԱՎԵԼԻՆ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Խորհուրդ

 

Խորհրդի նախագահ                    Ռոլանդ Ֆերնանդես


Խորհրդի անդամ                          Ստեվեն-Քրայգ Մովսեսյան


Խորհրդի անդամ                          Հայկ Պապյան


Խորհրդի անդամ                          Մագի Նարգիզյան


Խորհրդի անդամ                          Գայանե Մովսիսյան

 

 

Գործադիր վարչություն

 

Գործադիր տնօրեն                     Մարիամ Եսայան


Ֆինանսական տնօրեն/             Արմինե Աղաջանյան

Գլխավոր հաշվապահ

ԱՎԵԼԻՆ

Բաժնետեր

«ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ստեղծվել է վարկային կազմակերպության հիմնադրի 2006 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ: «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետերը հանդիսանում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը, որը հիմնվել է ՀՀ օրենսդրության համաձայն: «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 3,445,000,000 ՀՀ դրամ, որը ներառում է 17.225 հատ սովորական անվանական բաժնետոմսեր, յուրաքանչյուրը՝ 200.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Վարկային կազմակերպության հայտարարված բաժնետոմսերի քանակը կազմում է 100,000 հատ:

UMCOR- ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը ներառում են ավելի քան 80 երկրներ: 1994 թվականից ի վեր UMCOR- ը աշխատում է Հայաստանում եւ իր առաքելությունն ուղղված է աղքատության կրճատմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը: 1997 թ.-ին UMCOR-ը հիմնադրեց ԱՐԵԳԱԿ միկրո վարկավորման ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել տնտեսապես ակտիվ, ցածր եկամուտ ունեցող բնակչությանը:
  • Բաժնետիրոջ կորպորատիվ անվանումը

    <<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամ

  • Գրանցման մանրամասները, գտնվելու վայրը (փոստային հասցեն)

    Գրանցված և գործում է համաձայն ՀՀ օրենսդրության: Հասցե` ՀՀ, ք. Երևան,  Կարապետ Ուլնեցու 14

  • Բաժնետոմսերի քանակը Տեսակները եւ դասերը

    17225 սովորական անվանական 

  • Բաժնետիրական կապիտալ

    100%

Մեր ներկայությունը

_
  • 27
    Մասնաճյուղեր
  • 5
    Ներկայացուցչություններ
  • 900
    Համայնքներ
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Զարգացման փուլերը

«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2006թ.-ի մարտին: Մինչ ՀՀ ԿԲ-ի կողմից որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն գրանցվելը՝ 1997թ.-ից աշխատել է որպես Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեի (UMCOR) ԱՐԵԳԱԿ միկրովարկային ծրագիր: Առաջին գրասենյակը հիմնադրվել է Վայոց Ձորի մարզում 1997թ.-ին: Ստորև նշված է գրասենյակների/մասնաճյուղերի հիմնադրման ժամանակագրությունը:
  • 2019
    Գրանցվել է Մարալիկի ներկայացուցչությունը
  • 2018
    ԱՐԵԳԱԿ-ի 20 ամյակը
    ԱՐԵԳԱԿ-ը տոնել է իր գործունեության 20 ամյակը, որի շրջանակներում իրականացրել է տարատեսակ միջոցառումներ ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդների համար: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերպության Եղվարդի ներկայացուցչությունը
  • 2013
    ԱՐԵԳԱԿ-ի 15 ամյակը
    ԱՐԵԳԱԿ-ը նշել է իր գործունեության 15 ամյակը: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերության Ալավերդու մասնաճյուղը
  • 2010
    Մասնաճյուղերի ցանցի ընդլայնում
    ԱՐԵԳԱԿ-ի մասնաճյուղերի ցանցը ընդլայնվել է՝ ներգրավելով սամանամերձ Բերդ և Ճամբարակ, ինչպես նաև Արթիկ քաղաքները
  • 2007
    Մասնաճյուղերի ցանց
    Մասնաճյուղեր են հիմնադրվել ՀՀ Թալին, Ապարան, Ստեփանավան, Վանաձոր, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Կապան, Սիսիան, Գորիս, Արարատ, Աբովյան, Արմավիր, Իջևան, ինչպես նաև ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում
  • 2006
    Գրանցում
    Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է որպես "ԱՐԵԳԱԿ” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ: Գրանցվել են Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Գյումրու, Էջմիածնի մասնաճյուղերը
  • 1998
    Առաջին մասնաճյուղը Երևանում
  • 1997
    Հիմնադրում
    Հիմնադրվել է որպես Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեի (ՄՄՕԿ) միկրովարկային ծրագիր: Վայոց Ձորի մարզում բացվել է առաջին գրասենյակը

Ընկերության կառուցվածքը