Թափուր աշխատատեղեր

Դարձե´ք մեր թիմի անդամ եւ գտե´ք Ձեր երազանքի աշխատանքը

ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողների համար տրամադրում է բժշկական ապահովագրություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցման համակարգ:

ՓՆՏՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ
Պաշտոն
Քաղաք
ՓՆՏՐԵԼ ՉԵՂԱՐԿԵԼ

Մենք ունենք 1 թափուր աշխատատեղ

  • Ավագ Աուդիտոր Մինչև 2026-06-22
    • Մասնագիտությունը
    • Քաղաք
      Երևան
    • Փորձը
    Ներքին աուդիտի անդամը վերահսկելու է Կազմակերպության գործառնական և ֆինանսական գործունեությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, կանոնակարգերի և Կազմակերպության կանոնադրության:
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • Իրականացնել Կազմակերպության ֆինանսական, գործառնական և համապատասխանության ապահովման վերահսկում:
    • Գնահատել վերահսկողական մեխանիզմները և ապահովել դրանց համապատասխանությունը օրենսդրական պահանջներին, Կազմակերպության ներքին կարգերին և ընթացակարգերին՝ համաձայն ներքին աուդիտորների համար սահմանված ստանդարտների:
    • Մշակել և առաջարկել ծախսերի կրճատմանն ուղղված մեխանիզմներ:
    • Իրականացնել վարկային պորտֆելի վերաբերյալ տվյալների վերլուծություն և առկայության դեպքում հայտնաբերել շեղումները:
    • Իրականացնել Աուդիտի և Ռիսկերի կառավարման կոմիտեի և Գործադիր Վարչության կողմից սահմավող առաջադրանքներ, պայմանով, որ այդ առաջադրանքները չեն հակասի ներքին աուդիտի գործառույթի անկախությանը և/կամ օբյեկտիվությանը:
    • Կատարել ղեկավարի պահանջով այլ հանձնարարականներ:

     

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսներ, աուդիտ կամ տնտեսագետ մասնագիտությամբ,
    • Աշխատանքային փորձը ներքին/արտաքին աուդիտի պաշտոնում նախընտրելի է,
    • Հայկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
    •  ACCA, CIA որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն (այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ որակավորում, ACCA/CIA քննությունները փոխհատուցվում են Կազմակերպության կողմից):
    • Անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն։
    Ծանոթացե՛ք դիմելու կարգին