31.05.2019

Հունիսի 1

Թող միշտ փայլեն արեգակները մանուկների երջանիկ աչքերում

Երեխաները    ընտանիքների  հպարտություն են,  երջանկությունը և շարժիչ ուժը։ Յուրաքանչյուր երկիր հզոր է  իր ամուր ընտանիքներով: «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շնորհավորում է մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանալով առողջ, անհոգ և ժպիտներով լի մանկություն: Մշտապես լինելով հայ ընտանիքների կողքին,  այս անգամ ևս Հայաստանի և  Արցախի Հանրապետությունների ողջ տարածքով «ԱՐԵԳԱԿ» վարկային կազմակերպությունը կազմակերպել է տոնական միջոցառումներ։ Ավելի քան 645 մանուկներ ստացել են նվերներ և գրենական պիտույքներ։ Իսկ քաղցրավենիքը և  գունավոր փուչիկներն էլ ավելի տոնական են դարձրել միջոցառումները։  
«ԱՐԵԳԱԿ»-ը որպես վստահելի և կայուն գործընկեր շարունակաբար հանդես է գալիս նոր առաջարկներով,   իրականացնում է մրցունակ և հասանելի վարկավորում ավելի քանի 800 համայնքներում սպասարկելով տասնյակ հազարավոր հաճախորդների։ Կազմակերպության 32 մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դռները միշտ բաց են հաճախորդների համար։   «ԱՐԵԳԱԿ»-ը հավատում է, որ համատեղ աշխատանքով կապահովենք երեխաների անհոգ մանկությունը, ընտանիքների բարեկեցությունը և մեր երկրի զարգացումը։  
Թող միշտ փայլեն արեգակները մանուկների երջանիկ աչքերում:
«ԱՐԵԳԱԿ», երբ ուղին լուսավոր է...

Վերադառնալ