Stop գործիք՝ Ձեր ֆինանսական անվտանգությունը
Stop գործիք՝ հավելվածի միջոցով օնլայն վարկի անվտանգության համար
Ձեր ֆինանսական անվտանգության բարձրացման նպատակով Արեգակի հավելվածում հասանելի է Stop գործիքը, որի միջոցով կարող եք արգելափակել հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացման ծառայությունը։
Stop գործիքն ակտիվացնելուց հետո հավելվածի միջոցով օնլայն վարկի հայտ ներկայացնել հնարավոր չի լինի մինչև ծառայության ապաարգելափակումը։ Այս գործիքը նախատեսված է որպես լրացուցիչ պաշտպանական միջոց՝ օգնելու կանխել անցանկալի վարկային գործարքները։
Ինչպե՞ս է աշխատում Stop գործիքը
Stop գործիքի ակտիվացումից հետո հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացման ծառայությունը կարգելափակվի։ Արգելափակման ընթացքում հավելվածի միջոցով վարկի հայտ ներկայացնել հնարավոր չի լինի։
Ինչպե՞ս է կատարվում ապաարգելափակումը
Ծառայության ապաարգելափակումը հնարավոր է երկու եղանակով.
- Հավելվածի միջոցով՝ ապաարգելափակման հայտը ներկայացվում է հավելվածից։ Հայտը ներկայացնելուց 24 ժամ անց հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացման ծառայությունը կրկին հասանելի կդառնա։
- Մասնաճյուղ այցելությամբ՝ եթե անհրաժեշտ է ծառայության ապաարգելափակումը կատարել մինչև 24 ժամը լրանալը, կարող եք այցելել Արեգակի ցանկացած մասնաճյուղ, լրացնել համապատասխան դիմումը, որից հետո մասնաճյուղի աշխատակիցը կկատարի ապաարգելափակման գործարքը, և ծառայությունը կրկին հասանելի կդառնա։
Կարևոր է հիշել
Stop գործիքը նախատեսված է Ձեր ֆինանսական անվտանգության ապահովման համար։ Խորհուրդ ենք տալիս չօգտագործել այն փորձարկման նպատակով, քանի որ ծառայությունն արգելափակելուց հետո դրա ապաարգելափակման համար անհրաժեշտ կլինի սպասել 24 ժամ կամ դիմել Արեգակի ցանկացած մասնաճյուղ՝ հրատապ ապաարգելափակում իրականացնելու համար։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 477 577 հեռախոսահամարով կամ այցելել Արեգակի ցանկացած մասնաճյուղ։