20.04.2020

ԱՐԵԳԱԿ-ը սահմանել է 3 ամիս վարկային արձակուրդ

Հարգելի Հաճախորդներ,  Արեգակ ՈւՎԿ-ն տեղեկացնում է, որ

· Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող վարկերի ուղղությամբ

  • սահմանել է 3 ամիս վարկային արձակուրդ 2020թ-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսների մարումների համար
  • զիջել է մարումների տեղափոխման օրվա դրությամբ առկա տույժերը

· Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկերի ուղղությամբ կարող է կիրառվել վարկային արձակուրդ, եթե վերանայման օրվա դրությամբ, բայց ոչ ուշ քան ս. թ. ապրիլի 30-ը մարվեն ժամկետանց պարտավորությունները:

· 2020թ-ի մարտի 16-ից  հետո տրամադրված վարկերի ուղղությամբ վարկային արձակուրդ չի կարող սահմանվել:

 

 

 

Back